«Զվարթնոց» օդանավակայանը կարող է արժանանալ «փակ շուկա»-ի բախտին

231577151381841459Բազմաթիվ օրինակներ ունեմ, որ արդեն այդ շենքերը չկան: Շատ հատուկենդ շենքեր մենք կարողացանք ազատել քանդվելու վտանգից: Երևանի շենքերից մեծ մասը վթարային են և պետք է քանդվեն: Օդանավակայանը դեռ մեծ ռեսուրսներ է պարունակում և չի կարելի կորցնել այդպիսի շենքեր: Պետության խնդիրը նրանում է, որ կարողանար պահպանել հենց այդպիսի շենքերը: Ինչպես կարելի է դա քանդել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի նշանակալի կառույցների ճակատագրից խոսեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ վերջին տարիներին մենք կորցրել ենք բազմաթիվ ճարտարապետական կառույցներ: Լավագույն տուրիստական երկրներում հուշարձանները պահվում են աչքի լույսի պես, որովհետեւ դրանք գումար են բերում: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծում է, որ ամեն մի հուշարձան մեր ազգային մշակույթի դիմագիծն է, մենք այսօր ոտնահարում ենք կարեւորագույն հուշարձանները: Օրենքը չի արգելում վաճառել հուշարձանները, սակայն կարգ ու կանոն կա այդ ամենի մեջ: Ցանկացած հուշարձան չի ներկայանում արտաքնապես, այլ նաեւ ներքին բովանդակությամբ

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով