«Զվարթնոցից» բերման է ենթարկվել

Մայիսի 21-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դենիս Ս.-ին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  Նա 2016 թ. հունվարի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 172 հոդվածի (անօրինական բանկային գործունեություն) 2-րդ մասի մեղադրանքով:
Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով