Զուրաբյանն ու Գասպարյանը հանդիպել են, որից հետո էլ ակտիվիստները ազատ են արձակվել

vladimir gasparyanԵրեկ երեկոյան Մաշտոցի պողոտայի միջադեպից հետո, երբ ոստիկանական բաժանմունք էին տարվել 38 քաղաքացիներ, ոստիկանության բաժանմունք էին գնացել նաև ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորները փորձել էին տեղեկանալ, թե ում ինչի համար են բերման ենթարկել և ինչու են դեռևս պահում մարդկանց որոնք միջադեպի հետ կապ չունեն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բաժանմունքի պետը պատրաստակամություն է հայտնել տեղեկություն տրամադրել պատգամավորին, սակայն Վլադիմիր Գասպարյանի բաժանմունք գալուց հետո հրաժարվել են տեղեկություններ տրամադրել:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները, կեսգիշերին միջադեպի հետ կապ չունեցող անձնավորություններին ազատ են արձակել, այն ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:Սկզբում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է «փակել» բոլորին: Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը արել են ամեն ինչ, որպեսզի ոստիկանապետը իրավիճակը ընկալի և անմեղ քաղաքացիները չպահվեն բաժանմունքում: Երկար բանակցություններից հետո ոստիկանապետը ընդունել է, որ բերման են ենթարկվել նաև անմեղ քաղաքացիներ և նրանց պետք է ազատ արձակել: Տեսակետ կա, որ եթե ընդդիմադիր ՀԱԿ պատգամավորները հետամուտ չլինեյին, ապա ազատ արձակված ակտիվիստնեից շատերը դեռևս ոստիկանությունում կլինեյին:

Դիտվել է 446 անգամ
 


Այս թեմայով