Զորակցություն եմ հայտնում Նաիրա Զոհրաբյանին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հիմա մարդիկ զգում են, որ ապրում են անկախ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում ենք և այդպես էլ կա, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց զգան անկախ, հպարտ երկրի քաղաքացի, այդ ճանապարհը հարթված չէ դեռ, պետք է միասին հարթենք», — ասաց ՀՀ վարչապետը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք քարոզարշավի օրերն անցան սիրո և համերաշխության մթնոլորտում, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Նորմալ է, ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել», — նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ։

«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, իսկապես, անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացու հետ հարբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքը պահելու համար», — ընդգծեց ՀՀ վարչապետը։

Այս թեմայով