Զորի Բալայանը, փետրվարի 18-ին իշխանությունը գողացած Սերժ Սարգսյանին հովանավորող

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակը բուռն քննարկումների առիթ դարձավ: Շատերը նրան մեղադրեցին և համարեցին Արցախը Ռուսաստանի տիրապետության տակ հանձնելու գաղափար սերմանող: Զորի Բալայանի նամակը իրականում աղմկահարույց էր. նա իր նամակում Արցախը համարում է ոչ թե հայերի հարց, այլ` Ռուսաստանի: Զորի Բալայանի նամակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ big_81f52a0bb4b15b86d7ab56138ff333c0Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Իհարկե, ցանկացած մարդ կարող է, իրավունք ունի ցանկացած նամակ գրելու ցանկացած երկրի ղեկավարի: Սակայն Զորի Բալայանը պատահական անձնավորություն չէ, նա կանգնած է եղել Արցախյան շարժման, ապաև ազատամարտի ակունքներում: Այս տեսանկյունից է, որ մտահոգիչ է այդ նամակը: Իհարկե, ծանոթ եմ բովանդակությանը: Ցավում եմ, որ դրանում ոչ միայն արտացոլված չէ ազատ, անկախ, ինքնիշխան պետության քաղաքացու հպարտությունը և արժանապատվությունը, այլ հակառակը` անիմաստ գանգատներ հարևան-հակառակորդներից և աղերսանքներ` վերջինների հետ հակամարտության ընթացքում կանգնել մեր կողքին: Էլ չեմ խոսում Գյուլիստանի պայմանագրի մասին, ըստ որի Արցախը պետք է պատկանի ոչ թե Հայաստանին, կամ գոնե անկախ լինի, այլև պետք է պատկանի Ռուսաստանին: Սա թույլի, պարտվածի հոգեբանությամբ գրված նամակ է, որը սազական չէ ո´չ հայ մտավորականին, ոչ էլ նախկին բռնցքամարտիկին: Զորի Բալայանը, ով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանից իշխանությունը գողացած Սերժ Սարգսյանին հովանավորող, պաշտպանող ականավոր մտավորականներից մեկն է, այս իր նամակով ևս շատ վատ օրինակ է ցույց տալիս մատաղ սերնդին: Մանավանդ, որ մասամբ համամիտ եմ Ալեքսանդր Վարպետյանի այն տեսակետի հետ, որ այս նամակը ուղղված էր ոչ այնքան Պուտինին, ով հնարավոր է անգամ չկարդա այն, որքան մեզ` հայ հասարակությանը: «Մասամբ» եմ ասում, քանի որ եթե անգամ դա չէր մտադրությունը` այդպես ստացվեց»:

 


Այս թեմայով