Զորացրված զինվորը պատմում է բանակում աննախադեպ նվաստացումների մասին

231773561391745204«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզից զորակոչված եւ արդեն զորացրված Սասուն Սահակյանը երեկ «Ժամանակին» որոշ մանրամասներ պատմեց ծառայության ընթացքից. «Եթե զինվորը սխալ է անում, ծեծում են, եթե սպայի հրամանը չկատարեց՝ սպան դատում է իր ձեռքով։ Ներկայացնում է զորամասի հրամանատարին, զորամասի հրամանատարն էլ Ռազմական ոստիկանություն է ներկայացնում, 10-15 օր կալանավորում են զինվորին մի ստից բանի համար։ Ես պոստեր էի կանգնում… երկու տարվա մեջ 13 պոստ եմ պահել»։

Ըստ նրա՝ եթե գլուխդ ցավում է, սոդայաջուր կամ աղաջուր են տալիս։ «Զինվորի նկատմամբ օգնություն չկա, զինվորին չեն հարգում, չեն սիրում, զինվորը ասում է՝ հիվանդ եմ, չեն օգնում, աղաջուր են տալիս»,- ասաց նա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով