Զոհվել է ՊԲ զինծառայող

FEB3D1F6-BB32-43F2-92CC-6721C131128D_cx0_cy9_cw0_w987_r1_s_r1Այսօր ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- փոխանցում է ԼՂ ՊՆ կայքէջը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս ցավակցել է զոհվածի հարազատներին: ԼՂ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»։

Դիտվել է 195 անգամ
 


Այս թեմայով