Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » PHOTO. Զոհվել է ՊԲ զինծառայող Միդար Իգորի Ալոյանը, նա ՀՀ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի մարզիկ էր

PHOTO. Զոհվել է ՊԲ զինծառայող Միդար Իգորի Ալոյանը, նա ՀՀ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի մարզիկ էր

12376151_718942408205944_7300464703927162321_nԴեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ),  ետ շպրտել իրենց ելման դիրքերը. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Միդար Իգորի Ալոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Docando Arm ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել:

Խորը Ցավով տեղեկացանք,որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Միդար Իգորի Ալոյանը, ով հանդիսանում էր ՀՀ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի մարզիկներից:
Նա լավ ընկեր էր, լավ մարդ, սիրված մարզիկ և ուներ գրանցած մեծ հաջողություններ սպորտային ասպարեզում:
ՀՀ Դուքենդո ֆեդերացիան ` ի դեմս Միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի և ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի, կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
<<Քաջերի հարությունն է մահը>> …

12360166_718942378205947_811060039278953563_n

Դիտվել է 1,224 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy