Զոհված փոխգնդապետի ընտանիքը ցույց է տալիս, թե ինչպես է թալանվում բանակը

13077096_875219769271747_1808136152239474395_nՎերջին երկու օրերին համացանցում տարածվում էին ՀՀ ՊՆ շտաբային զինվորականներին պատկանող թանկարժեք ավտոմեքենաների լուսանկարներ: Քաղաքացիները արդարացի դժգոհություն էին հայտնում, այս կապակցությամբ: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ժամանակակից զենքի պակաս ունեցող բանակի գնդապետը կամ գեներալը վարել 100 հազար դոլար արժողությամբ ամենագնաց կամ սպորտային մեքենա:
Այս մեղադրանքների ֆոնին եղան մեկնաբանություններ, թե զինվորականերն էլ են մարդ և կարող են նման թանկարժեք մեքենաներ վարել: Իհարկե շատ լավ կլիներ, որ մեր բանակը ֆինանսապես այնպես ապահովված լիներ և այնպիսի աշխատավարձ տար իր սպայական կազմին, որպեսզի նրանք իրենց ցանկացած մեքենան կարողանային ձեռք բերել: Սակայն ցավոք մեր բանակը չունի նման հնարավորություններ: Ինչպես կարող է շտաբում ծառայող զինվորականը վարել 100 հազար դոլար արժեցող մեքենա, երբ օրինակ գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը չունի անգամ սեփական բնակարան: Հիմա երբ փոխգնտապետ Առաքելյանը զոհված է` ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում:
Հիմա խնդրում եմ բացարտրել, թե ինչպես է ստացվում, որ առաջին գծում ծառայություն իրականացնող փոխգնդապետը չի կարողանում բնակարան գնել իր ընտանիքի համար, իսկ ՀՀ ՊՆ շտաբում ծառայող գնդապետը կարողանում է թանկարժեք մեքենա վարել, որի գումարով կարելի էր գյումրիում 6 բնակարան գնել:
Ահա այստեղ է, որ փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքը ցույց է տալիս բանակում տիրող իրավիճակը: Այս ընտանիքի և շտաբային զինվորականների ունեցվածքի համեմատությունը շատ պարզ կերպով ցույց է տալիս, թե ուր են գնում բանակին հատկացվող գումարները:
Դիտվել է 4,334 անգամ
 


Այս թեմայով