Զոհված կամավորականի 150 հազար դրամ պարտքը չեն ներում

11200794_888516757886112_7645570374055848588_nՎՏԲ Հայաստան բանկը չի ներում զոհված ազատամարտիկի 150.000 դրամ պարտքը . քառօրյա պատերազմից հետո է զոհվել:

Երեք երեխաների հայր, 40-ամյա Օնիկ Սահակյանը ընդամենը երեք օր կռվեց Արցախյան վերջին ազատամարտում՝ որպես կամավոր ճակատ մեկնեց ապրիլի 18-ին, զոհվեց ապրիլի 21-ին.

«Չէր աշխատում ինքը, քանի ամիս էր չէր աշխատում, ասեց գնամ, մինչեւ աշխատանքը կլինի, կգամ կաշխատեմ»,- ասում է զոհվածի այրի Սվետլանա Սահակյանը:

Զոհվածի քեռու կինը Օնիկին հիշեցրել է, որ երեք փոքր երեխա ունի, գուցե նրանց մասին մտածի ղարաբաղա-ադրբեջանական սահման մեկնելուց առաջ.

«Ասեց՝ ոչ, ես պիտի գնամ, իմ Հայրենիքն ասում ա, զինվորի կարիք ունի»:

Քառօրյա պատերազմից երկու օր առաջ Օնիկ Սահակյանը ՎՏԲ բանկից 150 հազար դրամի վարկ է վերցնում.

«Վարկը դրել ենք երեխաների համար, որովհետեւ տունը հացի փող չենք ունեցել: Դրանից հետո դեպքը կատարվել ա, աշխատող չունենք»,- ասում է զոհվածի մայր Հասմիկ Կիրակոսյանը:

Զոհվածի հարազատ Սարգիս Մարտիրոսյանը Օնիկի մահից հետո դիմում է բանկին, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն վարկը չեղյալ համարելու, հաշվի առնելով, որ բոլոր մնացած բանկերը աջակցում են զոհերի ընտանիքներին, բանկը չի աջակցում.

«Ասել ռուսների իրանց բանկն ա՝ նիչիվո լիչնովո, չիստը բիզնես»:

Այսօր այս ընտանիքը մուծել է առաջին 12 հազար դրամը, կինը՝ Սվետլանա Սահակյանը չգիտի, թե ինչպես են վճարելու.

Մանրամասնները a1plus.am լրատվականում

Դիտվել է 294 անգամ
 


Այս թեմայով