Զոհերի թիվը հասել է 9-ի

d76b5edbd1aa045545690226619cf93f08a2c32cՄոսկվա-Երևան վթարի ենթարկված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: 35 մարդ վիրավոր է, 7-ը ծանր վիճակում է, գտնվում են Տուլայի մարզի տարբեր հիվանդանոցներում:

 

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի էր ենթարկվել «Տուլայի մարզի Ուլովսկի քաղաքի մոտակայքում: Ըստ տարբեր աղբյուրների, ավտոբուսում եղել է 59-63 ուղևոր, նախնական տվյալներով, երեխաներ չեն եղել:
Ռուսաստանի իրավապահները քննարկում են վթարի երկու վարկած՝ ավտոբուսի անսարքությունը և վարորդի՝ ղեկին քնելու հանգամանքը: Երկու վարորդները չեն տուժել:
Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ Մոսկվայում վաղը նախատեսված բոլոր տոնական միջոցառումները ողբերգության պատճառով չեղյալ են հայտարարվել: Աբրահամյանը նաև փոխանցել է, որ ինքը զրուցել է Տուլայի հայերի միության նախագահի հետ, ով հավաստիացրել է, որ վթարից տուժած բոլոր անօթևան հայերին տրամադրվել է հյուրանոց:

 

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով