Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Զինվոր է մահացել

Զինվոր է մահացել

զինվոր է մահացելԲնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Տեղեկացնում է Հայաստանի հանրապետության քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 219 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy