Զինվորի հայրը. ճակատում հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին

timthumbԼՂՀ շփման գծի հարավային հատվածում հուզիչ դրվագ եղավ, հաղորդել է Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն:

ԼՂՀ շփման գծի հարավային դիրքեր երեքշաբթի հասան երկրապահ կամավորականները, և հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին։

«Որդին այստեղ ժամկետային ծառայություն է անցնում, նա տանկիստ է, իսկ հայրը մասնակցել է 1990-ականների պատերազմին։ Շատ սրտաճմլիկ հանդիպում էր։ Նրա որդին դեռ երեկ մարտերի մեջ էր, այսօր հանգստանում էր։ Նրանք չգիտեին` հնարավորություն կունենա՞ն միմյանց տեսնելու»,- հայր ու որդու հանդիպումն այսպես է նկարագրել Sputnik Արմենայի թղթակիցը։

Նա հայտնել է, որ երկրապահ կամավորականները պատրաստվում են հերթափոխել դիրքերում գտնվող իրենց մարտական ընկերներին։

Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` տեղում գտնվող մարդիկ հայտնել են, որ մի քանի ժամ է՝ հակառակորդի կողմից կրակը նվազել է, բայց հակառակորդը մնում է գրաված դիրքերում։ Մի քանի բարձունք դեռ նրանց վերահսկողության տակ է։ Մարտական գործողությունները ոչ ակտիվ, բայց շարունակվում են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Դիտվել է 3,085 անգամ
 


Այս թեմայով