Զինվորը սպանել է սպային և ինքնասպան եղել. զարհուրելի դեպք ԼՂՀ ՊԲ-ում

19723Մեր տեղեկություններով երեկ ԼՂՀ ՊԲ զարամասերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Զինծառայող Թեմուր Սլոյանը վիճաբանել է սպաներից մեկի հետ, որի ժամանակ սպան հայհոյել է զինծառայողին, որից հետո զինծառայող Սլոյանը սպանել է սպային և ինքնասպան եղել:

Մեր տեղեկություններով զինծառայողը  Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից է: Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրդայանը հաստատեց մեր տեղեկությունները.«Ես հիմա հստակ չեմ կարող ասել վարկածներ կան, որ ինքնասպան է եղել: Քննությունը կպարզի մանրասմանները»,-ասաց գյուղապետը:

Տեղեկատվությունը դեռևս ԼՂՀ ՊԲ-ի կողմից պաշտոնապես չի հաստատվել:

16.34:Ժամեր անց  ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի երկրորդ մահացած զինծառայողը 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը, իսկ այն հանգամանքը զոհվածը սպա է թե ոչ դեռևս ՊՆ պաշտոնապես չի հաստատել կամ մերժել :

20:00: Արդեն պարզ է, որ սպանվածներից մեկը ոչ թե սպա է այլ ջոկի հրամանատար և կոչումով սերժանտ:

 


Այս թեմայով