Զինվորը նաև սրտի հետ կապված խնդիրներ ունի

12476359_983035871774642_914824214_nPolitik.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի բնակիչ, նորակոչիկ Տոսուն Ամոյանը ունի առողջական խնդիրներ, որի համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Խնդրի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին էր դիմել նաև «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը:

Տոսուն Ամոյանի հայրը՝ Ռզգան Ամոյանը Politik.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին որևէ կերպ չի խուսափում ծառայությունից և իրենց խնդրանքը այն է, որ տղան վիրահատության ենթարկվի:  Վիրահատության անհրաժեշտության մասին հայտնի է եղել դեռևս զորակոչվելուց առաջ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել.«Իմ տղան չի խուսափում ծառայությունից և ես միայն խնդրում եմ, որ անհրաժեշտ վիրահատությունը կատարվի»,-ասաց զինվորի հայրը՝ Ռզգան Ամոյանը:

Հոսպիտալ տեղափոխվելուց հետո արդեն իսկ պարզ է դարձել, որ տղան միայն աջ ձեռքի խնդիր չէ, որ ունի.«Ոչ թե մի ձեռքին այլ երկու ձեռքին ուռուցք են տեսնում: Մենք գիտեինք մի հատն ա, բայց հոսպիտալն ուսումնասիրեց, ասեց՝ երկուսն է: Տղաս նաև սրտի հետ կապված խնդիր ունի, համենայն դեպս բժիշկներն այդպես են կասկածում»,- ասաց զինվորի հայրը:

Նա պատմեց, որ բանակ զորակոչվելուց առաջ տղայի մոտ սրտի զարկերը սովորականից արագ է խփել, քթից արյուն է եկել, աչքերը հաճախ արյուն է լցվել, իսկ ձեռքերից մեկում ուռուցք է եղել: Ռզգան Ամոյանն ասաց նաեւ, որ հոսպիտալում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել եւ հայտնի չի՝ տղային կվիրահատե՞ն, թե ոչ:

Դիտվել է 165 անգամ
 


Այս թեմայով