Զինվորական մեքենան կողաշրջվել և ընկել է ձորը

ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:

Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս թեմայով