Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում` Կոտայքի մարզում (Photo)

«Շամշյան.coam»: Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և զինված ատրճանակով, ավազակային հարձակման է ենթարկել Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի 3-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 63-ամյա Սոնյա Ղուլղազարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ:

231569681381467358Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Ղուլղազարյանը պատմեց.

«Գիշերը 4 անց կեսի կողմերն էր: Տանը միայնակ էի: Ոտքերի ձայն լսեցի ու երբ ննջարանից դուրս եկա դեպի խոհանոց, խոհանոցի պատուհանից ներս մտավ դիմակավորված ու ատրճանակով զինված մի հոգի և զենքի սպառնալիքի տակ ինձանից պահանջեց գումար: Նա, տեսնելով ձեռքիս մատանին և պարանոցիս վզնոցն ու կուլոնը, ստիպողաբար վերցրեց, իսկ հետո զենքի սպառնալիքի տակ ննջարանի պահարանի միջից հափշտակեց 700 հազար դրամը ու դիմեց փախուստի»

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

oJC0aMD8DmeQSIFye9Hc_tn qVDDy4zsWNDNr9Kv0RMp_tn WSszmLH4IYCH95oqcHE7_tn

Դիտվել է 97 անգամ
 


Այս թեմայով