Զինված խումբը պատրաստ է պատանդներին ազատ արձակել, եթե հանձնվի Վովա Գասպարյանը

87285Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն 3 օր է Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո: Armtimes.com-ի հարցերին պատասխանում է խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, գիշերը խաղա՞ղ է եղել:

-Մեզ մոտ գիշերները խաղաղ են լինում:

Ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել:

-Ո՞նց է  հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա:

Երեկ ձեր շարժան համակիրները հայտարարում էին, որ ջրի խնդիր ունեք, կա՞ նման բան:

-Մեզ մոտ ջրի խնդիր չկա, սնունդի խնդիր ունենք իհարկե, բայց ոչինչ, էստեղ մի քանի հատ չաղ շուն ենք տեսել (ծիծաղում է):

Իսկ պատանդներն ի՞նչ վիճակում են:

-Էդ պատանդ բառը մի օգտագործեք, երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան:

Այդքան լավ հարաբերություններ ունե՞ք:

-Այո, նրանք լավ վերաբերմունք երբեւիցե չեն տեսել, մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ:

Մեզ  երեկ  ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ… այ դա պատանդ կլիներ:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

 


Այս թեմայով