Video. Զինված խումբը «Շեվրոլե» ավտոբուս է այրել

UntitledԱրդեն ինն օր շարունակ պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը», — ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան էլ զինված խմբի անդամները ոստիկանական «ԳԱԶել» էին այրել և այն դուրս հանել փողոց:

Դիտվել է 174 անգամ
 


Այս թեմայով