Զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել

default (2)«Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մերզրուցակիցը. «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա։ Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաև Արսեն Ջուլֆալակյանը։ Նա ինձ պատմել է, որ Իսպանիայի դեսպանի՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը Արթուրը քաղաքական ելույթ է ունեցել՝ շատ ագրեսիվ հայաստանյան իշխանությունների հասցեին, ինչն էլ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկին նյարդայնացրել է։ Նա Վարդանյանին բնութագրում էր որպես ամբիցիոզ, ոչ ադեկվատ, վտանգավոր մարդու»։ Ի դեպ, Իսպանիայում ՀՀ դեսպանը նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով