Զինված խմբի վիրավոր անդամները վիրահատվել են

ppcccccc-472x265ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից հուլիսի լույս 26-ի գիշերը վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը վիրահատվել են: Վիճակը գնահատվում է նորմալ, համապատասխանում է հետվիրահատական շրջանին: Նրանք «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում են:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում ազատ են արձակել բոլոր պատանդներին, իսկ վերջին չորս ոստիկաններին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ազատ են արձակել հուլիսի 23-ին:

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով