Զինված խմբի վիրավոր անդամները կալանավորվել են

13833390_1251612314878817_1356356036_o-600x337Զինված խմբի վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանի և Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Մերի Ալավերդյանը նշել է, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Դիտվել է 309 անգամ
 


Այս թեմայով