Զինված խմբի գործով մեղադրվող լրագրողն ազատվեց կալանքից

MHM0100857-copyԶինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանը նման որոշում է կայացրել նախաքննական մարմնի միջնորդությամբ:

Միաժամանակ, Հակոբյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով