Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից

arm145015493612Զինված խմբի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից։

Դատարանը, նախաքննական մարմնի միջնորդությամբ, «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի, Հայկ և Հրանտ Վարդանյանների, 22-ամյա Նելլի Մինասյանի և 30-ամյա Սրբուհի Այվազյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Ենթադրյալ հանցախմբի անդամները, սակայն, շարունակում են չընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

 


Այս թեմայով