Զինված խմբի գործով հարցաքննվել է նաեւ նախկին պատգամավոր

default (1)«ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։ «Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,-ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից եւ հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։

Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում եւ իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին։

Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ նույն այս գործով 4 օր առաջ կալանավորվածներից մեկը զինված խմբի վնասազերծման օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է շքանշանով, որպես «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի անդամ։

Մեր տեղեկություններով, գործով հարցաքննվել է նաեւ նախկին պատգամավոր եւ նախաքննական մարմնին արժեքավոր տեղեկություններ է փոխանցել»:

Առավել մանրամասն՝   «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 151 անգամ
 


Այս թեմայով