«Զինված խմբի» գործով ժամանակավոր «դադար» է

default«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը մի առ ժամանակ «դադարեցվել» է:

Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել` սպասելով, որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի:

«Ժողովուրդ»-ի տվյալներով՝ այս գործի շրջանակներում պաշտոնապես հարցաքննված մի քանի տասնյակ հայտնի ազատամարտիկներից բացի՝ շատերի հետ էլ ԱԱԾ քննիչները պարզապես բանավոր են զրուցել` առանց պաշտոնական ծանուցման: Այլ կերպ ասած՝ քննիչները բոլորի հետ զրուցել են` պարզելու, թե արդյոք «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն իրենց հետ հանդիպել է, ինչ է զրուցել: Նրանց թվում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով