Զինված խմբի անդամներն ասել են, որ ոչ թե ահաբեկիչներ են, այլ՝ «ազգի փրկիչներ»

vnasazercum1-600x400«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաեւ աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում:

Դիտորդները նաեւ փորձել են իրենց համար ճշտել, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի անդամներն իսկապե՞ս ծանր հանցագործություններ են պլանավորած եղել եւ ահաբեկիչներ են:

«Ժողովուր»-ի տեղեկություններով՝ երիտասարդներն ասել են, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ «ազգի փրկիչներ»: Ի դեպ, խմբի անդամները դիտորդներին խնդրել են նաեւ իրենց օգնել, որպեսզի կարողանան կալանավորված մյուս ընկերների հետ հանդիպել: Այսինքն՝ ակնհայտ է դարձել, որ խմբի անդամները կալանավորվելուց հետո միմյանց չեն հանդիպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով