Home » ՄԱՄՈՒԼ » Զինված ԱԱԾ-ականներ` Հ1-ում. «Հրապարակ»

Զինված ԱԱԾ-ականներ` Հ1-ում. «Հրապարակ»

0158«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ: Ըստ մեր աղբյուրի` «ուժեղացումը» կապված է Սեֆիլյանի գործի հետ: Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ընթացքում ավտոմեքենաներից մեկում 2 ավտոմատ է հայտնաբերվել, որը վերագրվել է Ժիրայր Սեֆիլյանին, եւ դրա հիմքով էլ նա ձերբակալվել է: Հաղորդվեց նաեւ, որ Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել: Էդ 2 ավտոմատներո՞վ էին գրավելու՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Ինչո՞ւ եք զարմանում, Նաիրի Հունանյանենք քանի՞ ավտոմատով էին։ Ծրագիրը հետեւյալն է եղել՝ աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, 2 ավտոմատն իր գործն է անում»: Դետեկտիվ կինո չե՞ք պատմում պատահաբար: «Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք ներողություն կխնդրեք` այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 361 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy