Զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար գումար վերցնելու փորձի կասկածանքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաեւ ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գեւորգ Մխեյանին: Ըստ շրջանառվող լուրերի` զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին` Մխեյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց եւս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում եւս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները զսպելու համար»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս թեմայով