Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրգործեր

Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և այլ պաշտոնյաներ:

Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից բացատրական աշխատանքների արդյունքում զինծառայողներ Հ. Հովհաննիսյանը և Ա. Ավոյանը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ զորամաս և շարունակել ծառայությունը, իսկ Ա. Կիրակոսյանը և Յու. Ղուկասյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են համապատասխանաբար ՌՈ ընդունիչ-բաշխիչ և ՀՀ ՊՆ N զորամաս:

Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս թեմայով