Զինծառայողները հանրաքվեի մասնակցել են առանց որևէ ուղղորդման

Արծրուն Հովհաննիսյանն՝ իր ազատման մասին«Ցավում եմ, որ պարոն Ր. Հովհաննիսյանը լինելով փորձառու քաղաքական և հասարակական գործիչ, անպատասխանատու հայտարարություն է հնչեցրել: Զինծառայողները հանրաքվեի մասնակցել են առանց որևէ ուղղորդման, ավելին զինծառայողները վաղուց անգամ ընտրատեղամասեր են ժամանում կանոնադրության համաձայն, ուղեկցող սպաների ներկայությամբ, առանց շարքի, քաղաքացիականների հետ միասին ազատորեն քվեարկում են: ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ որևէ խախտման դեպք չի ներկայացվել և չի արձանագրվել, այն ժամանակ, երբ դրանք գրանցելու տեխնիկական հնարավորությունները բազմապատիկ էին: Դրան հակառակ զինծառայողների, մասնավորապես ժամկետային պարտադիր զինծառայողների և հրամանատարության գերակշիռ մեծամասնությունը, առհասարակ չի մասնակցել ընտրություններին ելնելով սահմանային բարդ ու լարված իրավիճակից: Նրանք հրամանատարների զգալի մասի հետ կատարել են իրենց պարտքը, դրանով իսկ ապահովելով քաղաքական ու հասարակական գործիչների արտահայտվելու հնարավորությունը:

ՀՀ ԶՈւ-երի ղեկավարության և ՊՆ Սեյրան Օհանյանի ուշադրությունը առաջին հերթին կենտրանացած է սահմանային ծառայության վրա:

Կրկին ցավում ենք, որ հանրաքվեին մասնակցությունը և մասնակցությունը զինվորների հուղարկավորություններին բարոյական համաչափությունների մեջ է դիտարկվում:

Գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

 


Այս թեմայով