Զգուշացեք՝ նրանք կարող են ձեզ սպանել և անպատիժ մնալ

սուրիկՕրերս ազատ արձակվեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և մարզպետի վարորդի որդին՝ Դերենիկ Հակոբյանը: Նրանք մեղադրվում են  Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում սպանություն կատարելուց հետո ազատ արձակվեցին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փաստորեն այս մարդիկ իրենց կենսագրությամբ ապացուցում են, որ անպատժելի են և այս երկրում կարող են իրականացնել այն ինչ ցանկանում են: Ու որ ամենակարևորն է նրանք իրենց կատարած հանցագործությունների համար շարունակում են մնալ անպատիժ:

Արդեն իսկ բոլորի համար հասկանալի է, որ Սուրիկ Խաչատրյանը և իր մարդիկ կարող են անել այն ինչ ցանկանան և որևէ անգամ չեն դատապարվի: Ուստի ավելորդ չի լինի, եթե նշենք, որ հանրությունը այսուհետ պետք է զգույշ լինի, որպեսզի չհանդիպի Խաչատրյաններից որևէ մեկին: Հանդիպելու դեպքում դուք կարող եք կորցնել ձեր տեսողությունը կամ ձեզ կարող են սպանել, իսկ այդ ամենից հետո դուք ստիպված կլինեք հայտարարել, որ բողոք չունեք:

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով