Զգույշ մնա, որ չսպանվես երեխայիդ հետ միասին

zaraՍեփական ուժերով կատարված փոքրիկ հետաքննության արդյունքների ամփոփում.
Իմ հաղորդման հիմա վրա քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի վերաբերյալ ունեմ հետևյալ կասկածները.
1. տարիներ շարունակ եվրոպական արժեքներ պաշտպանող ակտիվիստներին հայհոյող և ինձ ու երեխայիս սպառնացող Անդրե Մակարովը միանգամից հայտնվեց իր իրական դեմքով, ընդ որում մայրն էր իմացել ու բերել, երբ գործը հասավ ոստիկանություն
2.ինչպե՞ս նա իմացավ, որ ես դիմել եմ, այն էլ տոնական օրերին, հիշեցնեմ հունվարի 5-ն էր, ո՞ր մի հայ կինն է նստում ու կարդում ոստիկանության հաղորդագրությունները, այն էլ այդ օրերին:
3. Կարդացողն առնվազն լրատվական դաշտին տիրապետող ու բոլոր հաղորդագրությունները ստացող մեկը պետք է լինի, որ անմիջապես կարողանա կողմնորոշվել, թե ինչպես վարվել նման դեպքում:
4. Ես տեսա 22 տարեկան այդ տղային, որն ակնհայտորեն առանձնապես ինտելեկտով չէր փայլում եւ դժվար թե ունենար քաղաքագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք հայտնաբերեցի՝ ավելի ուշ ուսումնասիրելով իր պատին արած գրառումները:
5.կամ Անդրե Մակարովի հետ աշխատում է կոնկրետ խումբ, կամ նա ուղղակի խոսնակ կամ խողովակ է հանդիսանում որոշ խմբի մարդկանց համար` իրենց պատկերացումներն ու տեքստերը հրապարակելու համար։
6.Հունվաի 4-ին, հենց նույն օրը, երբ նա իմ հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել, «Իրավունք» օրաթերթում տպագրվում է մի հոդված` մոտավորապես այսպիսի վերնագրով «Ովքե՞ր կպատժվեն Հայաստանի խորհրդանիշերն այսուհետեւ աղավաղելու համար»։ Նյութում «Իրավունք» օրաթերթը Անդրե Մակարով օգտատիրոջ կողմից հարցեր է ուղղում Մշակույթի փոխնախարարին` կոնկրետ Հայաստանի խորհրդանիշերի՝ օրենքի մեջ փոփոխություն կատարելու հետ կապված։ Դրանք շատ նեղ-մասնագիտական հարցեր են։
Այսպիսով տեսնելով այդ 22 տարեկան տղային, ես խորը կասկածներ ունեմ, որ նա կարող էր այսքան գործունեություն ծավալել՝ միայնակ: Նրա ո՛չ ինտելեկտուալ ներուժը, ո՛չ էլ տարիքը չեն համապատասխանում այն անձի հետ, որը վիրտուալ դաշտում տարիներ շարունակ գործունեություն է ծավալել, միաժամանակ նրանք, ովքեր շփվել են չաթով նրա հետ, հավաստիացնում են, որ իրենց վրա հասուն տղամարդու տպավորություն է թողել Անդրե Մակարով անունով օգտատերն ու բավականին բազմակողմանի գիտելիքների տեր: Ահա այսպիսի փոքրիկ հետաքննություն, սեփական ուժերով:

Գրում է հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով