Home » ՄԱՄՈՒԼ » Զգույշ եղեք, «ժուլիկների» ռեյդերը Երեւանում արդեն սկսվել են

Զգույշ եղեք, «ժուլիկների» ռեյդերը Երեւանում արդեն սկսվել են

fF3zX4ncoOeN21zaAOtAC2Qyl4«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորից առաջ մարդկանց տոնական ծախսերին գումարվում են նաեւ ԱՊՊԱ-ի համար նախատեսված ծախսերը: Բնականաբար, այսքան ծախսերի մեջ յուրաքանչյուր խնայողություն կարեւոր է դառնում ՀՀ քաղաքացիների համար, եւ հենց այս նրբությունը հաշվի առնելով էլ ԱՊՊԱ-ի շուկայում ի հայտ են գալիս մանր «ժուլիկներ»:

Վերջիններս մեծ համառությամբ «կպռշկում են» վարորդներին՝ նրանց առաջարկելով էժան ԱՊՊԱ պայմանագրեր: Սրանց մեծ մասը պարզապես կեղծ ապահովագրական պոլիսներ են վաճառում վարորդներին, ինչը հետագայում բերում է մեծ տույժ ու տուգանքների, քանի որ այդ պոլիսները որեւէ տեղ գրանցված չեն:

Իսկ լավագույն դեպքում էժան պոլիսներ ունեցողներին հետագայում շատ ավելի էժան փոխհատուցումներ են սկասվում:

Հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք 2-3 հազար դրամ զեղչի համար կանգնել շատ ավելի թանկ ու ըստ էության անլուծելի խնդիրների առջեւ: Քանի որ «ժուլիկների» ռեյդերը Երեւանում արդեն սկսվել են՝ հարկ ենք համարում ՀՀ քաղաքացիներին զգուշացնել՝ խուսափել խաբեբաներից ու անհասկանալի ծագում ունեցող համապատասխան կազմակերպություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 131 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy