Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կիլոմետր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Ա. Հովհաննիսյան

Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կիլոմետր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Ա. Հովհաննիսյան

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «շնորհավորել» է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կիլոմետրերի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
«Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա.Հովհաննիսյանը:

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը «ազատագրել է 11 հազար հեկտար տարածք, որը գտնվում էր հայկական օկուպացիայի ներքո»:

«Սա կարևոր գործողություն էր: Կարևորը՝ մենք ստացել ենք դեպի Լաչին ճանապարհի վերահսկողությունը», — նշել է նա:

Այս թեմայով