Home » ՄԱՄՈՒԼ » Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին գործարք է առաջարկել

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին գործարք է առաջարկել

231594251382761490«ՉԻ» տեղեկություններով՝ այն օրը, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասկացել է, որ իրեն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն զրկում է ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված լինելու հնարավորությունից, վերջինս Արգամիչին գործարք է առաջարկել։ Փոստանջյանը Աբրահամյանին ասել է, թե առաջարկում է վերցնել մնացած բոլոր պատվիրակություններում «Ժառանգության» հասանելիք քվոտան և դրա դիմաց՝ թողնել իրեն մնալ ԵԽԽՎ պատվիրակության կազմում։ Գործարքը, բնականաբար, մերժվել է։

Մեր ունեցած տեղեկություններով, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անձնական խնդրանքով, Զարուհին շրջում է մամուլի ակումբից ակումբ և փորձում է համոզել, որ Դսւվիթ Հարությունյանը չէր կարող իրեն ձայնի իրավունք չտալ ու կեղծ հղումներ է անում ԵԽԽՎ կանոնադրության մեջ գոյություն չունեցող ինչ-որ կետերի։ Այս պաշտպանության դիմաց Դավիթ Հարությունյանը Զարուհուն է խոստացել ինչ-որ ժամանակ անց խնդրել Հովիկ Աբրահամյանին՝ վերջինիս կրկին վերականգնելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում։

Հավելենք նաև, որ տարբեր ՀՀԿ-ականներ ԵԺԿ վերնախավից ճշտել են, որ խումբը Զարուհուն որևէ մտադրություն չի ունեցել հարց հնչեցնելու իրավունք տալ։ Ավելին, ԵԺԿ վերնախավից անձամբ ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունտին են հարցրել, և նա կտրականապես հերքել է՝ ասելով, որ իրենք երբեք Փոստանջյանին չէին տա հարց տալու իրավունքը, այն էլ՝ իր երկրի նախագահին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 50 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy