Զարուհի Փոստանջյանը «կտրեց» քվեարկության եկած Սեյրան Օհանյանի ճանապարհը

7-7-2Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քվեարկությունն այսօր` դեկտեմբերի 6–ին, ընթացող Սահմանադրկան փոփոխությունների հանրաքվեին, սկսվեց անակնկալով։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը որպես դիտորդ շրջում է մայրաքաղաքի տարբեր ընտրատեղամասերում, մուտքի մոտ «կտրեց» քվեարկության եկած պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ ճանապարհը եւ Սեյրան Օհանյանին պատմեց իր արձանագրած ընտրախախտման մասին։

«Չարենցավանի բնակիչը եկել էր այստեղ, փողոցում քվեաթերթիկի 9–րդ ձեւ ստացավ եւ մտավ քվարկեության։  Մենք այդ մարդուն ձայնագրել ենք։ Նա պնդում էր, որ այստեղ իր բարեկամի մոտ է բնակվում, բայց բարեկամի հասցեն չգիտեր։ Եվ այդպես տասնյակ մարդիկ 9–րդ ձեւ են ստանում եւ ապօրինի քվեարկում»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։

 


Այս թեմայով