Զարուհի Փոստանջյանը իր ՄԻՊ դառնալու մասին

Zaruhi POSTANJYAN, Armenia Zaruhi POSTANJYAN, ArménieԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը համարում է, որ իր մասնագիտական կարողությունները թույլ են տալիս զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ: Պատգամավորը նաև նշել է, որ բացի իր թեկնածությունից բազմաթիվ այլ իրավապաշտպանների անուններ կարող է տալ, որոնք սակայն չենց ցանկանում դառնալ ՄԻՊ.«Բազմաթիվ անուններ կարող եմ նշել իրավապաշտպան ոլորտից: Նրանք իհարկե իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն են եւ նաեւ այն փաստաբանները, որոնք այս տարիների ընթացքում լիարժեք պաշտպանել են ՀՀ քաղաքացիների իրավունքները: Եթե ուզում եք անուններ թվարկեմ, կարող եմ թվարկել, բայց դուք ինքներդ էլ գիտեք»,- ասաց Փոստանջյանը` նկատելով, որ անհիմն են, այն խոսակցությունները, ըստ որի ինքը չի կարող անաչառ ՄԻՊ դառնալ, քանի որ կուսակցական է.«Այստեղ կարևոը քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է: Դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքները, որոնք խախտում են պետական պաշտոնյաները»,-ասաց պատգամավորը:

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով