Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արայիկ Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արսեն Մանուկյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել նաև Արման Ուդումյանն ու Զարուհի Բաթոյանը:

Իսկ Թադևոս Ավետիսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

 


Այս թեմայով