Զարուհի Բաթոյանը նախարար

Հունիսի 13-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ ՀՀ կառավարությունը հավանություն արժանացրեց պարտադիր կուտակային կեսանթոշակային համակարգի ներդրումը և չհամաձայնեց նախարարի հետ, որպեսզի համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգվի, որպեսզի առավել ճիշտ լուծումներ գտնվեն:

Թանդիլյանի հրաժարականից առաջ փոխնախարար էր նշանակվել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը: Թանդիլյանի հրաժարականից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ հենց նա է նշանակվելու նախարար: Նա լավ է պատկերացնում ոլորտը և Նիկոլ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից մեկն է: Սրան պետք է գումարել նաև այն հանգամանքը, որը Փաշինյանը չի ցանկանում կառավարության կազմում մնա միայն մեկ կին նախարար:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache