Զավեշտ. արգելվելու է օրենքի փոփոխությունից առաջ գնված աջակողմյան ղեկով տրանսպոր­տային միջոցների ներմուծումը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատ­րաստվում է փոփոխություն կա­տարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպոր­տային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Միայն թե զավեշտալին այն է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ  տարածք ներմուծել այն ավ­տոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո:
Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գոր­ծարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել:
Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունու­մից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորո­վին այլ տրամաբանությամբ են շարժվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով