Զավեշտալի միջադեպ ԱԺ-ում. Պատգամավորները հանվում էին

images (1)Ա1+ը գրում է, որ զավեշտալի քննարկում է տեղի ունեցել ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում։ Հիմնական բանավիճողը պատգամավոր Հրանտ Բագրատյանի և  հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ երկար բանավեճ է սկսվել երաշխիքային հիմնադրամների հարցի քննարկման ժամանակ։

2014 հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի անցնելու դեպքում երաշխիքային հիմնադրամները պետք է ապահովեն գումարների անվտանգությունը, այսինքն՝ ֆոնդերի կառավարիչների հնարավոր սննկացման կամ խնդիրների դեպքում նրանք պետք է վերադարձնեն քաղաքացիների գումարները։ Այդ նպատակով ֆոնդերի կառավարիչները պետք է տարեկան մուծեն որոշակի շահութահարկ։ Հենց այս կետին էր դեմ Հրանտ Բագրատյանը, ով  բանավեճի մեջ է մտել Այվազյանի հետ՝ փորձելով ապացուցել իր իրավացիությունը։ Այվազյանը էլ սրտնեղել է, իսկ բանավեճն էլ այնքան է  թեժացել, որ Բագրատյանը կտրուկ կանգնել է, բոլորին թվացել է, թե նա լքելու է սենյակը, բայց նա հանում էր պիջակը։ Դրան հետեւել է Վարդան Այվազյանի համարժեք քայլը՝ նա նույնպես ծիծաղելով վեր է կացել եւ սկսել է  հանել իր պիջակը։ Պատգամավորները այս հարցով զեկուցող Ֆիննախին էլ են դիմել՝ կոչ անելով նրան եւս հանել իր պիջակը:

Դիտվել է 463 անգամ
 


Այս թեմայով