Զավեշտալի դեպք ԱԺ հանձնաժողովում

7487«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ զավեշտալի դեպք է գրանցվել ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։ Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սեւագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում եւ տրամաբանական սխալներ։ Ըստ կանոնակարգի՝ ընդունված նախագիծը պետք է ընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ, սակայն կստացվի, որ ինչ-որ մի սեւագիր օրենքի ուժ պիտի ստանա։ Այժմ կառավարության եւ ԱԺ մասնագետները քննարկում են, թե ինչպես դուրս գան այս իրավիճակից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով