Զառանցանք է. Զոհրաբյանը՝ իրեն «գահընկեց» անելու մասին

nairaՇաբաթներ առաջ դաշնակացականները հայտարարեցին իշխանության հետ համագործակցելու և կոալիցիա կազմելու մասին: Մարզպետներ, նախարարներ ինչու ոչ՝ նաև փոխնախարարների պորտֆելների հանձման խոսակցությունները բարի նախանձով լցրեցին հարևան կուսակցությունների սրտերը:  Հենց այդ ժամանակվանից սկսած էլ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում կարծիքների բախումն այնքան ուժգին դարձավ, որ լսելի էր անգամ հայոց խորհրդարանի միջանցքներում: Որքան էլ կուսակցության ղեկավարը հայտարարում է՝ իրենք դեմ են կոալցիա կոչվածին, այնուամենայնիվ գործընկեր պատգամավորներն այդ կարծիքին չեն, ըստ իրենց իշխանությունների հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Այս քննարկումներն այնքան ծավալվեցին, որ մամուլն անընդհատ իր աչքի տակ պահեց ԲՀԿ-ի պահվածքն ու գործելաոճը:  Եվ ահա, պարզվում է, որ որոշ ԲՀԿ-ականներ պատրաստվում են գահընկեց անել կուսակցության նախագահին, քանի որ նա համաձայն  չէ իշխանության հետ համագործակցության համար:

Politik.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը շրջանառվող լուրերը համարեց  մառազմ, հավելելով. «Նման բան չկա և այն իրականությանը չի համապատասխանում: Գտեք, պեղեք, մեկ պատգամավորի կամ տարածքային կառույցի պատասխանատուի, ով այդ զառանցանքը կհաստատի, այդ ժամանակ կխոսեմ դրա մասին: Ես հիմա այնքան կարևոր գործերով եմ զբաղված , որ չեմ կարծում, որ դրանք թողած պետք է մեկանաբանեմ այս կամ այն լրատվության ապուշությունը»:

Զոհրաբյանը վստահեցրեց, որ նման քննարկումներն այլևս ավարտված են և չեն լինելու: ԲՀԿ-ն պատրաստվում է 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին:

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով