Home » ՄԱՄՈՒԼ » Զանգվածային թունավորում` զորամասում

Զանգվածային թունավորում` զորամասում

231628991384314299«Հրապարակը» օրաթերթը գրում է, որ օրերս Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորում է սկսվել:

«Այս մասին մեզ տեղեկացրին զինծառայողներից մեկի ծնողները: Նրանք վստահեցնում են, որ մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ հոսպիտալացվել են: Թե ինչ հիվանդություն է տարածվել զորամասում, հայտնի չէ, քանի որ ծնողներին տեղեկություններ չեն հաղորդում: Ասում են միայն, որ հիվանդները ստամոքսի ուժեղ ցավեր ունեն:

Պնախարարի մամուլի քարտուղարը երեկ չհերքեց տեղեկությունը, սակայն հայտնեց, որ խոսքը ոչ թե մի քանի տասնյակ, այլ երեք-չորս զինծառայողների մասին է: «Սննդի հետ կապված այս միջադեպից պետք չէ իրադարձություն սարքել, ներկայացնել որպես վտանգավոր վարակ: Երեք-չորս հոգի փորացավ են ընկել: Երբ զորամասում գոնե մեկ զինվոր նույնիսկ փորացավ է ընկնում, ամբողջ ստորաբաժանումը տանում են ստուգելու»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը»,- հավելում է թերթը:

Դիտվել է 53 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy