Ապրիլյան պատերազմից հետո փոխվեցին պլանները

քաղաքապետարանՔաղաքապետարանը պատրաստվում է էրեբունի-Երևան տոնին, որը կնշվի անհամեմատ համեստ  և առանց շռայլությունների: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել քաղաքապետարանի կայքում, մեջբերելով. «Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ.-ի  բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»: Նշենք որ հաղորդագրությունը  տարածել է՝ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետը Արթուր Գևորգյանը:

  Հիշեցնենք, որ քաղաքապետը դեռևս ապրիլին էր նման խոստում տվել՝ քառօրյա պատերազմից հետո:

 

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով