Երևան քաղաքի տոնակատարության այս տարվա բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին

JKOTkSLrHQGroQQ-800x450-noPadՎերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում կրկին սահմանամերձ գուղերն են, որոնք մշտապես ադրբեջանական բանակի կրակի տակ են: Քաղաքացի Լևոն Զաքարյանը սկսել է օնլայն ստորագրահավաք նվիրված սահմանամերձ գյուղերին: Նա կոչ է անում Երևան քաղաքի տոնակատարության այս տարվա բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին. «Հարգելի ընկերներ, եկեք մեզ համար նախատեսվող տոնակատարությունը դարձնենք բարի գործ, վստահ եմ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան մեր սահմաններն օր ու գիշեր զինվորին հավասար պահող հայրենակիցներին օգտակար լինելը: Ո՞վ կողմ կլինի այս տարվա Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն քաղաքապետարանը տրամադրի սահմանամերձ մի բնակավայրի խմելու ջրի հարցի լուծմանը»,-գրում է Լևոն Զաքարյանը։ Ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին մտնելով այստեղ:

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով