«Երևան սիթի» սուպերմարկետները շարունակում են նախկինի պես աշխատել․ ԱԱԾ բացահայտումը «ջրվել» է

Իշխանափոխությունից հետո ԱԱԾ-ի կողմից մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացվեցին, որոնցից մեկն էլ ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին էր վերաբերվում։ ԱԱԾ կողմից մայիսի 30—ին տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում էր․«Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Նախկին իշխանությունների օրոք համաձայնություն է եղել ՊԵԿ-ի հետ, որ ԱՁ-ների միջոցով «Ալեքս հոլդինգը» եւ մյուս սուպերմարկետները պետք է իրացնեն միայն գյուղմթերքը եւ վճարեն 5 %՝ 20 տոկոսի փոխարեն, բայց ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» գյուղմթերքից բացի, ԱՁ-ների միջոցով իրացվել է բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, հարցը կտրուկ է դրվել՝ բացի գյուղմթերքից, ոչինչ չպետք է իրացնել պայմանավորված տոկոսով»:

Այս աղմկոտ «բացահայտումից» հետո պարզվում է նոր իշխանությունները մոռացել են և ոչ միայն մոռացել են այլև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը շարունակում է աշխատել նույն ձևով։ Այս մասին օրերս Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարեց նաև ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Մեր տեղեկություններով՝ նոր կառավարությունը հասկացել է, որ չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել 20 հազար աշխատատեղ ունեցող Սամվել Ալեքսանյանի համար ու թույլ են տվել աշխատել նորից նույն մեխանիզմով, ինչով նախկինում աշխատել են։

Այս թեմայով