Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի մոտ: Վարորդները երթուղին սպասարկող միկրոավտոբուսները կայանել են կառավարության դիմաց: Նրանք տեղեկացնում են, որ իրենք տենդերը շահած «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն են:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն կարողանում նորմալ աշխատել, քանի որ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական տրանսպորտային միջոցներ են գործում, որոնք ուղևոր են փախցնում մեզանից:

Ավելի վաղ՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, խնդրի մասին politik.am-ը բարձրաձայնել է, սակայն խնդիրը դեռևս լուծում չի ստացել։

Այս թեմայով