Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երևանում 28-ամյա երիտասարդը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել

Երևանում 28-ամյա երիտասարդը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել

11.01.12-6777Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 22 բրիգադը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի թիվ 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Նշված հասցե է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաներն ու քննիչները նշված շենքի թիվ 3 բնակարանում հայտնաբերել են 28-ամյա Ռ. Ս.-ի դին՝ ձեռքի երակները կտրված վիճակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Դիտվել է 199 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy